Ծեծկռտուք. ցուցարարները նկատեցին դաշնակցականին

Ծեծկռտուք. ցուցարարները նկատեցին դաշնակցականին

Քիչ առաջ ծեծկռտուք տեղի ունեցավ Ազատության հրապարկում: Քոչարյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները հեռվից նկատեցին դաշնակցական Հրանտ Մարգարյանին, ապա սկսվեց ծեծկռտուք:

Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները կարողացան ժամանակին արձագանքել:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են հարձակվել Հրանտ Մարգարյանի վրա, սակայն ոստիկանները կանխել են։