Հականիկոլականների «որջը»

Հականիկոլականների «որջը»

Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ում օրերս աշխատանքի է անցել վերլուծաբան Լեւոն Մարգարյանը։ Նա ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի մտերիմն է, նրա վրա է դրվել մամուլի խոսնակների «կուրացիայի», վերջիններիս աշխատանքները համակարգելու գործառույթը։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի որոշ թիմակիցների կողմից Մարգարյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել․ նրանք պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին ներկայացնել ՊՈԱԿ-ի ղեկավարության «հականիկոլական» գործունեության մասին, քանի որ Լեւոն Մարգարյանը հայտնի է նախկինների հետ իր շփումներով, իսկ ամիսներ առաջ էլ հարցազրույցներից մեկի ժամանակ Փաշինյանին որակել էր իբրեւ «պոպուլիզմի առաջամարտիկ»։

Ի դեպ, իսկ իշխանականների մի խումբ էլ  Հովհաննես Մովսիսյանի ՊՈԱԿ-ը կառավարությունում համարում է միակ առողջ «օջախը»։