Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 083 ընտրող կամ ընտրողների 4.70% 

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8514 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 816 ընտրող կամ 3.88%

«Իմ քայլը» դաշինք - 884 864 ընտրող կամ 70.42%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 047 ընտրող կամ 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6458 ընտրող կամ 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն -4121 ընտրող կամ 0.33%

«Մենք» դաշինք - 25 176 ընտրող կամ 2 %

«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 393 ընտրող կամ 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 868 ընտրող կամ 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 801 ընտրող, 8.26 %