Չեք պատկերացնի՝ 2021 թվականին ինչ հարց է լուծել մեր ժողովուրդը

Չեք պատկերացնի՝ 2021 թվականին ինչ հարց է լուծել մեր ժողովուրդը

2021 թվականին հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական հարց է լուծել: Այո, դուք չեք պատկերացնի, թե 2021 թվականին ինչ արեց հայ ժողովուրդը՝ աշխարհաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով կամ ինչ-որ տեղ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ի՞նչ հարց: Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ: Սա է մեծ պլանը: Ոչ,Հայաստանին նման առաջարկ պաշտոնապես չի եղել»,- նշել է նա: