Նրա կողքին կանգնենք ու տեսնենք՝ ինչպե՞ս է հանձնում Հայաստանը․ Օհանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն: Այս մասին քիչ Եռաբլուրում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին` կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ։ Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, իշխանությանն ու ընդդիմությունը կոչ էր անում համախմբվել, բանակցել միմյանց հետ։
«Մեր նորանկախ պատմության մեջ մենք մշտապես հպարտացել ենք մեր անկախությամբ, ինքնիշխանությամբ, ազատությամբ, Արցախի ազատությամբ, մեր հայկական բանակով, բայց վերջին տարիներին իշխանության եկան մարդիկ, ովքեր ձախողեցին ամեն ինչ։ Ձախողեցին բանակցային գործընթացը, անվտանգությունը , արտաքին հարաբերությունները: Այս ձախողումներն են, որ բերեցին պատերազմի, մենք ունեցանք զոհեր։ Պատերազմի արդյունքում զոհերի մեծ մասը կարղ էր չլիներ, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին։ Ցավը կայանում է նրանում, որ այսքան զոհերի պարագայում մենք ունեցել ենք պարտություն: Այս իշխանությունները պարտությունից հետո էլ տապալել են արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա։
Կարծիքներ