Նախագահը իր որդուն կարող է դեսպան նշանակել 

Նախագահը իր որդուն կարող է դեսպան նշանակել 

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չի բացառել, որ իր որդուն՝ Էդուարդու  Բոլսոնարուին կարող է նշանակել Վաշինգտոնում Բրազիլիայի դեսպան։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։  «Նա մտերիմ է Թրամփի երեխաների հետ, տիրապետում է անգլերենին ու իսպաներենին, ունի արտասահմանում ապրելու փորձ։ Իմ կարծիքով՝ լիովին համապատաստանում է Վաշինգտոնում աշխատելու համար»,- ասել է նախագահ Բոլսոնարուն։ Նշենք, որ Էդուարդու Բոլսոնարուն ներկայումս  Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի  միջազգային հարցերի եւ ազգային պաշտպանության կոմիտեի նախագահն է։