ԵԽԽՎ բրիտանական պատվիրակությունը կբողոքարկի

ԵԽԽՎ բրիտանական պատվիրակությունը կբողոքարկի

ԵԽԽՎ բրիտանական պատվիրակությունը հնարավոր է բողոքարկի հօգուտ ռուսաստանյան պատվիրակության վերադարձի կայացված որոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պավիրակության լիազորությունների հարցով զեկուցող Ռոջեր Հեյլը։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց վերադարձնել ամբողջական կերպով ռուսական պատվիրակության լիազորությունները։ Ըստ Հեյլի, բողոքարկումը հնարավոր է տեղի ունենա ԵԽԽՎ հոկտեմբրին տեղի ունենալիք նստաշրջանի ժամանակ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։