Որն է ակտիվ հանգստի համար լավագույն երկիրը

Որն է ակտիվ հանգստի համար լավագույն երկիրը

World Travel Awards-ի վարկածի համաձայն, այս տարի ամենալավ արկածային տուրիզմի կամ ակտիվ հանգստի երկիր է ճանաչվել Չիլին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, այս երկիրը իդեալական վայր է նրանց համար, ովքեր զբաղվում են սյորֆինգով, դայվինգով, լողով եւ սիրում է պարապլենարիզմը։ Բացի այդ, երկիրն ունի բարենպաստ կլիմա, իսկ ափագծի ձգվածությունը 4 հազար կմ է։ Հատկապես գրավիչ է Սան-Պեդրո դե Ատակամա քաղաքը, որտեղից կարեւլի է հետեւել Միսկանտի հրաբխին։ Չիլիում զարգացած է նաեւ ռաֆթինգը եւ լեռնադահուկային սպորտը։ Ի դեպ հավակնորդ երկրների շարքում են եղել Ավստրալիան, Կանադան, Էկվադորը, Ֆիջին, Նոր Զելանդիան, ԱՄԷ-ն Շրի Լանկան եւ ԱՄՆ-ն։