200 մետրի համար՝ նախագահական ավտոշարասյունն է գործի դրել

200 մետրի համար՝ նախագահական ավտոշարասյունն է գործի դրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր տիկնոջ հետ՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի հուղարկավորության ընթացքում հանդիպել է Բուշերի ընտանիքի հետ։ Հուղարկավորության արարողության որոշ դրվագներ չեն վրիպել լրագրողների աչքից։ Այսպես The Washington Post-ը գրում է, որ այդ ընթացքում նախագահը մոտ 230 մետր ճանապարհ անցնելու համար գործի է դրել նախագահական լիմուզինն ու պատվո ավտոշարասյունը։ Նշենք, որ ճիշտ այդքան է ճանապարհը Սպիտակ տան եւ վերջինիս համալիրում գտնվող Բլեր հաուսի միջեւ, որտեղ դրվել էր պաշտոնաթող նախագահի աճյունը։ Բլեր հաուսը համարվում է ԱՄՆ նախագահի եւ կառավարության պատվո հյուրատունը։ Պարբերականը նկատում է, որ նման կարճ ճանապարհը սովորաբար անցել են նախկին նախագահները ոտքով, առանց փողոց փակելու կամ լիմուզին ու պատվո շքախումբ գործի դնելու, սակայն Թրամփը որոշել է մնալ իր ոճի մեջ։