Եվրոպական դատարանը մերժում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված գանգատի առնչությամբ հրատապ միջոց կիրառել

Եվրոպական դատարանը մերժում է  Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված  գանգատի առնչությամբ հրատապ միջոց կիրառել

 

ՄԻԵԴ այսօր որոշել է հայցված ժամանակավոր միջոցը չկիրառել «Գյուլումյանն եւ այլոք ընդդեմ Հայաստանի»/գանգատ թիվ № 25240/20/ գործի առնչությամբ, որը կապված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հետ։ 2015 թվականին Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել, որը ենթադրում է ՍԴ անդամների համար 12-ամյա պաշտոնավարում եւ վեցամյա պաշտոնավարում ՍԴ նախագահի համար։ Սակայն համապատասխան անցումային ռեժիմին, դատավորները, որոնք նշանակված էին մինչեւ այս փոփոխությունների ուժի մեջ մտնելը, շարունակում էին իրենց ծառայությունը համահունչ հին կանոնների, որոնց համաձայն, ՍԴ դատավորները նշանակվում էին մինչեւ թոշակի անցնելը, ինչպես նաեւ ՍԴ նախագահը։ Վերջերս սակայն որոշվեց փոխել Սահմանադրությունը այնպես, որ ՍԴ դատավորները պաշտոնավարեին տասներկու տարի, անկախ իրենց նշանակումից, իսկ ՍԴ նախագահի դեպքում էլ պաշտոնավարումը լիներ վեցամյա։ Հաշվի առնելով, որ սանիտարական ճգնաժամ է եւ հանրաքվե անցկացնելը հնարավոր չէ, այդ փոփոխությունները ընդունվել են պառլամենտի կողմից եւ ուժի մեջ մտել 2020 թվականի հունիսից, փաստացի դադարեցնելով առաջին երեք հայցվորների լիազորությունները եւ չորրորդի դեպքում ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելով։ Չորս հայցվորները խնդրել են Եվրոպական դատարանին ցուցում տալ ՀՀ կառավարությանը սառեցնել սահմանադրական այդ փոփոխությունները։ Դատարանը որոշել է մերժել այս հայցը, համարելով որ այն դուրս է ժամանակավոր միջոց կիրառելու հետ կապված Դատարանի ռեգլամենտի 39 կանոնից, քանի որ կապված չէ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխանմ հիմնարար իրավունքին անդառնալի վնաս հասցնելու ռիսկի հետ։