Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի
Երգչուհի Սոնա Ռուբենյանի անձնական կյանքի մասին խոսակցությունները սկսեցին ակտիվորեն շրջանառվել սոցցանցերում հաղորդավարուհի Արուս Տիգրանյանի հարսանիքից հետո, որին երգչուհին ներկայացել էր երիտասարդի ուղեկցությամբ։ Երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում Սոնա Ռուբենյանը ընտրյալի հետ է, իսկ հրապարակմանը կից շնորհավորել է նրա տարեդարձը։
Կարծիքներ