Երևանն ու Բաքուն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները. Լոնդոն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմմին ասել է, որ Լոնդոնը «ջերմորեն» ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։
«Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Մենք ջերմորեն ողջունում ենք այս ձեռքբերումը և երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ շարժվել ստորագրման ուղղությամբ»,- ասել է Լեմմին բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Կարծիքներ