Կինը մահացել է մոծակի խայթոցից 

Կինը մահացել է մոծակի խայթոցից 

Բրիտանուհին մահացել է մոծակի խայթոցից։ Օրինանա Պեպերը, այդպես է կնոջ անունը, պլանավորել է դառնալ օդաչու եւ ժամանաել է Բելգիա, որպեսզի քննություն հանձնի։ Այնտեղ նրան մոծակ է խայթել, որից հետո կնոջ դեմքը սաստիկ ուռչել է։ Նա դիմել է բժշկի։ Հիվանդանոցում նրան հակաբիոտիկներով բուժման կուրս են անցկացրել։

Սակայն մի քանի օրից կինը կորցրել է գիտակցությունը։ Նրան նորից հոսպիտալացրել են արդեն ծանր վիճակում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը։ Բժիշկները հայտարարել են, որ ինչ որ հարուցիչ է թափանցել կնոջ օրգանիզմ այդ խայթոցի միջոցով, որն էլ եղել է ճակատագրական։