Երեք օր է՝ Գազայի շուրջ շարունակվում են հրթիռային հարվածները

Երեք օր է՝ Գազայի շուրջ շարունակվում են հրթիռային հարվածները

Իսրայելական կործանիրները մի քանի ռազմական օբյեկտների վրա, որոնք պատկանում են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը, օդային հարվածներ են հասցրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ, Գազայի սեկտորից դեպի Իսրայել պետության տարածք էին հրթիռներ արձակվել, եւ ինչպես պարզաբանում է իսրայելական ռազմական նախարարությունը, իրենց համարժեք պատասխան հարվածով «սաստել» են հրթիռներն արձակողներին։ Ընդ որում, այս լարվածությունը շարունակվում է արդեն երեք օր։