Պանդա-սրճարանի տերերը կեղծիք են կատարել՝ շներին ներկելով ու պանդայի տեղ ներկայացնելով

Պանդա-սրճարանի տերերը կեղծիք են կատարել՝ շներին ներկելով ու պանդայի տեղ ներկայացնելով

Չինական Չանդու քաղաքում սրճարանի տերերը կեղծիք են կատարել շներին ներկելով համապատասխան գույներով ու ներկայացնելով որպես պանդա։ Կեղծիքի համար նրանք օգտագործել են չաու-չաու տեսակի շների։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ հրապարակման, կեղծիքի բացահայտումը զայրացրել են տեղի հանրությանը։ Մասնագետներն էլ հայտարարել են, որ ներկը կարող է վնասել շների մորթին ու մաշկը։ Սրճարանի տերերը փորձել են միայն ինքնապաշտպանվել, հայտարարելով, որ էժանագին ներկանյութեր չեն օգտագործել։