TikTok-ը նորից հասանելի է ԱՄՆ-ում 

TikTok-ը նորից հասանելի է ԱՄՆ-ում 

TikTok հարթակի ներբեռնման հնարավորությունը նորից հասանելի է Միացյալ Նահանգների տարածքում։ Այն նորից առկա է Apple –ի եւ Google-ի օնլայն հավելվածների խանութում։ Հիշեցնենք, որ TikTok-ի աշխատանքը Միացյալ Նահանգներում դադարեցվեց եւ վերոնշյալ հարթակներից վերջինս անհետացավ հունվարի 19-ին, երբ ուժի մեջ մտավ TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում արգելող օրենքը։ Նույն օրը ԱՄՆ այն ժամանակ դեռ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երդմնակալությունից հետո կհրապարակի հրամանագիր, որով ժամանակավորապես սառեցվում էր արգելքի օրենքը։

Այդ ողջ ընթացքում օնլայն հավելվածների հայտնի խանութ-հարթակներում TikTok-ն անհասանելի էր։ Եւ ահա, ըստ Bloomberg-ի հաղորդմամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ Արդարադատության նախարար եւ Գլխավոր դատախազ Փեմ Բոնդին գրավոր կերպով տեղեկացրել է ընկերությանը, որը սահմանված արգելքը անհապաղ կերպով ուժի մեջ չի մտնելու, հայտնի օնլայն հավելվածների հարթակ-խանութներում TikTok-ը նորից հայտնվել է եւ կարելի է այն ներբեռնել։