Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է

Այսօր երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանը այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎ, որտեղ գտնվում են երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացի։ 

Այցելության ընթացքում պարզ է դարձել, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից բռնությունների։ 

Քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է։ Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում։

Պատգամավորների պնդմամբ ՁՊՎ աշխատակիցները շտապօգնության մեքենաներ են կանչել դեպքի վայր, որից հետո քաղաքացիները տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն հետազոտման և բուժօգնության համար:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և փաստաբանները շարունակում են այցելությունները հիվանդանոցներ և ՁՊՎ-ներ 

Ազգային Ճակատ