Շատ երկրներ կարողանում են կայուն տնտեսական աճ ապահովել, մենք չենք կարողանում. 2021-ին մեր տնտեսությունը չի վերականգնվել

Շատ երկրներ կարողանում են կայուն տնտեսական աճ ապահովել, մենք չենք կարողանում. 2021-ին մեր տնտեսությունը չի վերականգնվել

Մենք այսօր երկու կարևոր հարց ունենք քննարկման համար։ Քննարկման խնդիր ենք վերցրել, որոնք երկուսն էլ ունեն ինչպես տնտեսական ազդեցության հետևանք, այնպես էլ սոցիալական։ Անպայման պիտի խոսել դրամի գերարժևորման տնտեսական հետևանքներից հատկապես արտահանման մասին, ինչպես նաև վերջերս ուժի մեջ մտած այն սահմանափակման մասին, որը վերաբերում է կանխիկ դրամի շրջանառությանը։ Տարբեր կարծիքներ և մոտեցումներ կան, և ես կարծում եմ, որ այստեղ հավաքված մեր գործընկերները ունեն կարևոր տեսակետներ, որոնք, ըստ էության, էապես տարբերվում են գործող իշխանությունների առաջ քաշած թեզերից և տեսակետներից։ Այս մասին քիչ առաջ  «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով  հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում  ասաց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր, տնտեսագոտ Թադևոս Ավետիսյանը։ 

«Շատ կարևոր է արձանագրել, որ ներկա համաշխարհային տնտեսության զարգացումները ունեն մի շարք առանձնահատկություններ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական ռիսկերով։ Սա փաստ է, բայց նաև փաստ է, որ տարբեր երկրներ կարողանում են առնվազն կանխարգելել արտաքին ռիսկերը և ապահովել կայուն տնտեսական աճ և վերականգնում։ Ցավոք սրտի, նույնը չենք կարող ասել մեր երկրի համար, որովհետև մեր երկրի տնտեսությունը 2021 թվականին չի վերականգնվել, դե իսկ 2022 թվականի որոշակի զարգացումների մասին շատ երկար կարող ենք խոսել»,- հավելեց Ավետիսյանը։