Բաքվում հիշել են ՀՀ նախագահին․ հերթական մեղադրանքը

Բաքվում հիշել են ՀՀ նախագահին․ հերթական մեղադրանքը

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի «ագրեսիվ հռետորաբանությունից, դադարեցնի ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը և միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին»։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն։ 

«Ե՛վ օկուպացիայի, և՛ 2020 թվականի պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում պրակտիկան ցույց է տվել, որ հայկական կողմը սովորաբար, նախքան ռազմական սադրանքներ իրականացնելը, ապատեղեկատվության համանման զանգվածային արշավ է իրականացնում՝ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա բարդելու համար»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցրած պնդումները։

Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը գրեթե նույնպիսի բնորոշում էր տվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ խաղաղության պայմանագիր լինելու է։