Կորոնավիրուսը բուժելի է․ առաջին ապաքինվածն արդեն կա

Կորոնավիրուսը բուժելի է․ առաջին ապաքինվածն արդեն կա

Այն բանից հետո, երբ չինական իշխանությունները հայտարարեցին, որ Ուհան քաղաքից դուրս առաջին մահն է գրանցվել կորոնավիրուսից, զուգահեռաբար նաեւ տարածվեց տեղեկատվություն, որ առաջին պացիենտը, ով ունեցել է կորոնավիրուս, կարողացել է ապաքինվել եւ հաղթահարել հիվանդությունը։ Այս մասին հայտնում է Факты-ն, նշելով, որ վերջինս քսաներեքամյա մի տղամարդ է Հուանգ ազգանունով, ով բուժում է անցել Ուհանի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, երբ հայտնաբերվել է, որ ունի կորոնավիրուս։ Տղամարդն ասել է, որ հիվանդության որոշակի փուլում իր վիճակն այնքան վատ է եղել, որ ստիպված իրականացվել են թոքերի արհեստական օդամղում։ Այժմ, սակայն նա հաղթահարել է հիվանդությունը եւ լիովին առող է։ Հուանգը ասել է, որ ապաքինվել է, քանի որ նախ երիտասարդ տարիքի է, ունի ամուր օրգանիզմ եւ բացի այդ, քույրը հերոսական կեցվածք է ցուցաբերել, շուրջօրյա խնամատարություն իրականացնելով իր հանդեպ։