Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը հետաձգվեց. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն

Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը հետաձգվեց. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց պրոֆեսոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով  դատաբժշկական փորձաքննություն:

Նախագահող դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո նոր կքննարկի գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի` թե ինչ հիվանդություններ ունի Արմեն Չարչյանը եւ ինչ բուժում է նրան անհրաժեշտ, եւ արդյոք դրանք համապատասխանում են կալանքի հետ անհամապատասխանելի հիվանդությունների շարքին:

Նշենք, որ Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):