Հասարակություն

Ջերմուկի Արսենյանները շարունակում են հարստանալ

Ջերմուկի Արսենյանները շարունակում են հարստանալ

2018 թվականի իշխանափոխությունից հետո «Ջերմուկ» գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, ով 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրվել է Ջերմուկ համայնքի համայնքապետ, հսկայական կարողություն է ձեռք բերել: 

Մասնավորապես, 2021 թվականին Երևանի կենտրոնում ձեռք է բերել ավտոկայանատեղի՝ 11, 600, 000 ՀՀ դրամով, 2022 թվականին Ջերմուկ քաղաքում ՝ 3, 900, 000 ՀՀ դրամով, հասարակական նշանակության շինություն: 2022 թվականին ևս երկու հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել՝ 90, 000, 000 և 500, 000 ՀՀ դրամով: 

2021 թվականին ձեռք է բերել նույն թվականի արտադրության Porsche մակնիշի մեքենա: Բացի այդ, Արսենյանը շուրջ 2,5 մլրդ ՀՀ դրամի վարկեր և փոխառություններ է հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որից շուրջ 1,6 մլրդ դրամը (AED 15,215,130)՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դեհրամով, որը Վահագն Արսենյանին տվել է հայրը՝ Աշոտ Եղիշեի Արսենյանը: 

Վահագն Արսենյանը 2022 թվականին կատարել է բնակարանի վերանորոգում, որի համար ծախսել է 16, 495, 542 դրամ: 
ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդուն է պատկանում «Ջերմուկ Մայր Գործարան» ՍՊԸ-ի՝ 100%, «Ռելոադ» ՍՊԸ-ի՝ 30%, «Բալկան ՊԵՏ Քոմփանի» ՍՊԸ-ի՝ 50 % բաժնեմասերը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image