Բերման են ենթարկել Նավալնու հիմնադրամի իրավաբանին

Բերման են ենթարկել Նավալնու հիմնադրամի իրավաբանին

Մոսկվայում բերման են ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակից, նրա հիմնադրամի իրավաբան եւ «Навальный Live» նախագծի պրոդյուսեր Լյուբով Սոբոլին։ Փաստաբան Վլադիմիր Վորոնինը հայտարարել է իր թվիթերյան էջում կատարած գրառմամբ, որ ոստիկանները նրան դուրս են բերել տաքսի մեքենայից «Ավտոզավոդսկայա» մետրոյի կանգառի մոտ եւ տարել անհայտ ուղղությամբ։ Բերման ենթարկելու պատճառներն անհայտ են։

Նշենք, որ ի աջակցություն Նավալնու կազմակերպվելիք համառուսական ակցիայից առաջ սկսել են ձերբակալել, բերման ենթարկել Նավալնու կողմնակիցներին ոչ միայն Մոսկվայում եւ Պետերբուրգում, այլ նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Ավելի վաղ ձերբակալվել էր Նավալնու խոսնակ Կիրա Յարմիշը։