Ուկրաինացի փախստականներին բռնաբարում են, իսկ ՄԱԿ-ը լուռ է․ Զախարովա

Ուկրաինացի փախստականներին բռնաբարում են, իսկ ՄԱԿ-ը լուռ է․ Զախարովա

ՄԱԿ-ը և իրավապաշտպան կազմակերպությունները չեն արձագանքում Եվրոպայում ուկրաինացի փախստականների բռնաբարության և սեռական ստրկության մասին հրապարակված տվյալներին։ Այս մասին շաբաթ օրը տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել Շվեդիայի իրավահավասարության նախարարության հայտարարության վրա, որտեղ ասվում է, որ ուկրաինացի փախստականները գնալով ավելի շատ են դառնում Եվրոպայում սեռական ստրկության զոհեր։

«ՄԱԿ-ը և իրավապաշտպան կառույցները լռում են, քանի որ նրանց կանոններում չի մտնում ուշադրություն հրավիրել իրական հումանիտար խնդրի վրա։ Կամ այն ​​պատճառով, որ այլ քաղաքական պատվեր են մշակում։ Անկեղծ ասած, այս տարբերակներից երկուսն էլ վատն են»,- գրել է նա։
Զախարովայի պնդմամբ, շվեդական ԶԼՄ-ները մի քանի ամիս է, ինչ հրապարակում են ուկրաինացի կանանց նկատմամբ բռնաբարությունների մասին ռեպորտաժներ, սակայն դրան չեն արձագանքել Կիևն ու միջազգային հանրությունը։