Կարծում եմ՝ ելքը պարզ է․ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի ազատման մասին

Կարծում եմ՝ ելքը պարզ է․ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի ազատման մասին

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հաստատեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատման հայցով։

Նա 2 սցենար կանխորոշեց․
«Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։

Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշնրով, կարծում եմ՝ ելքը պարզ է», - ասաց նախարարը։