Ի՞նչ ուղերձներով են փոխանակվում Պուտինը և Ուիտկոֆը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ուղերձներ է փոխանցում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից, ապա՝ Պուտինից Թրամփին։ Այս մասին «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ լավ հնարավորություն են ռուսական դիրքորոշումը ամերիկյան կողմին հասցնելու համար։ «Անձնական զրույցի ժամանակ միշտ ավելի հեշտ է ներկայացնել բոլոր նրբությունները։ Եթե տեսնում եք, որ Ուիտկոֆի հետ շփումը շատ ժամանակ է զբաղեցնում, մի քանի ժամ, սա լավ հնարավորություն է մեր դիրքորոշումը ամերիկյան կողմին հասցնելու համար», – ասել է Պեսկովը։ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Կրեմլում։ Այն տևել է մոտ երեք ժամ։ Նախորդ անգամ Պուտինը և Ուիտկոֆը հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում ապրիլի 11-ին։
Կարծիքներ