Առևտրականների բողոքի ակցիան Երևանում. չեն պատրաստվում լքել տարածքը

Առևտրականների բողոքի ակցիան Երևանում. չեն պատրաստվում լքել տարածքը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գործող շուկայի աշխատակիցներին քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչները փորձել են հեռացնել։ Միջադեպը վերածվել է  առևտրականների կողմից բողոքի ակցիայի,  որից հետո, մեր տեղեկություններով, առևտրականներ են բերման ենթարկվել։

Բանն այն է ,որ Շուկայում հին իրերի առեւտուր իրականացնող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15-ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երեւանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի։

Շուկայի աշխատողները պնդել են, որ այստեղ իրենց տեղը բոլորը գիտեն, ում ինչ պետք է լինում, արագ գտնում են։

«Էդ ի՞նչ  ենք վաճառում, որ տենց ոգևորվել եք, քրչոտ ապրանքներ են էլի, մի կտոր հացի փող է»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի վերջում շուկայի աշխատողների և քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ առևտրականները տարածքը կլքեն միայն օգոստոսի 15-ից հետո, սակայն մեզ փոխանցեցին, որ առևտրականները համաձայնել են գնալ այս քայլին, որ այս պահին գոնե չլքեն տարածքը, իսկ օգոստոսի 15-ից հետո չի բացառվում , որ նորից բողոքի ակցիաներ մեկնարկեն։