Ուկրաինան հրթիռակոծել է Նովոայդարի հիվանդանոցը․ զոհվել է 14 մարդ

Ուկրաինան հրթիռակոծել է Նովոայդարի հիվանդանոցը․ զոհվել է 14 մարդ

Ռուսաստանի վերահսկողության ներք գտնվող Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նովոայդար քաղաքի հիվանդանոցի հրթիռակոծության հետևանքով 14 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել։

Այս մասին տեղեկությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հարվածների համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Տուժածների վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։