Տիգրան Ուրիխանյանը ուսումնասիրություն է անում Կուտոյանի մահվան հետ կապված

Տիգրան Ուրիխանյանը ուսումնասիրություն է անում Կուտոյանի մահվան հետ կապված

ԱԱԾ նախկին տնօրեն Կուտոյանի ազգական Տիգրան Ուրիխանյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ են մտածում Կուտոյանի հարազատները՝ հայրը, կինը, մյուս մտերիմները, շրջանառվող տեղեկությունների և նաև նախաքննության հաղորդածի մասին։ 

«Ուսումնասիրություններ եմ կատարում այդ բոլոր հարցերի շուրջ և իրավապահ  մարմինների եզրակացություններին հիմնավոր, շատ ուշադիր սպասում եմ»,- «Հրապարակին» հայտնեց Տիգրան Ուրիխանյանը։ Հարցին` գոնե կպատասխանի՞, թե ինչպես են մեկնաբանում հարազատները, որ Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում խմելիս է եղել, կրակել, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Դե գիտեք, նույնիսկ քննարկելու հարց չէ իր ողջահախոհության հարցը։ Բոլոր իմաստներով»։

Տիգրան Ուրիխանյանը մի առանձին հորդոր, կոչ կամ ուղերձ ունի։ «Էս ողբերգությունը որևէ մեկի համար անթույլատրելի է օգտագործել` ինչ-որ նպատակներից ելնելով․ էմոցիաներ առաջացնելու, լրացուցիչ անգամ մեդիադաշտում հայտնվելու, առավել ևս՝ կեղտոտ նպատակների համար։ Կոչ եմ անում, հորդորում եմ զերծ մնալ շահարկել ողբերգությունը որևէ այլ նպատակով։ Նույնիսկ քննարկումների մակարդակով»,-ասում է Տիգրան Ուրիխանյանը։