Արցախյան Ազատամարտի ամենամեծ նվաճումը՝ Հայաստանը հայերով դառնալն է, Դուք ուզում եք արաբ բերե՞լ

Արցախյան Ազատամարտի ամենամեծ նվաճումը՝ Հայաստանը հայերով դառնալն է, Դուք ուզում եք արաբ բերե՞լ

Սփյուռքի հանձանակատար Զարեհ Սինանյանը երեկ հայտնել է․ «Մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձումով, այլև Հայաստանը դարձնելու հայրենիք էսպես ասեմ՝ մեզ նման ազգերի համար։ Խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների մասին է, այն ազգերի, որոնք ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում և կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում, որովհետև նման ձևերով, խելացի, մտածված,մենք կարող ենք փոխել դեմոգրաֆիկ վիճակը Հայաստանում։ Եվ դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ է»։

Ֆեյսբուքը ակտիվ սա սկսել է քննարկել, կարելի է ասել 99․9 և տոկոսը դեմ են։ Մի օգտատեր՝Դավիթ Վանյանն, օրինակ, գրել է․ «Ամեն օր, մի նոր հիմար, մի նոր ցնդաբանություն կասի, և Ձեզ կշեղի, կկազմալուծի որպես ազգ, իսկ Դուք ծափահարեք, մինչև որ, մասնակից լինելով ինքնաոչնչացման թավշյա այս հաշիշին՝ կկորցնեք Ձեր Երկիրն ու տունը։

Արցախյան Ազատամարտի ամենամեծ նվաճումը՝ Հայաստանը Հայերով դառնալն է, Դուք ուզում եք արաբ բերե՞լ։ Հայերին բերեք, չգիտեմ ինչպե՞ս Ձեզ դիմել, որպեսզի մեր լեզվին հարիր լինի, Հայերին բերեք, լսում ե՞ք, Հայերին, Ստամբուլի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի, Ղազախստանի Հայերին։ Այդ մարդկանցից շատերի կյանքը վտանգված է, վը-տանգ-ված։
Եւ այս «արաբաբեր» մարդը մեր սփյուռքով զբաղվողն է։
Հայաստանից դուրս ապրող՝ սիրելի հայրենակիցներ, մի ընդունեք սրան, բոյկոտ արեք, արհամարհեք։ Սա արդեն ծիծաղելի չէ։ Մենք ապրում ենք մի մեծ դավադրության մեջ։
Դեպի Արարատ»։