Թուրքիան կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխում է Սիրիա

Թուրքիան կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխում է Սիրիա

Ինչպես հաղորդում է anfrussian.com-ը, թուրքական իշխանությունները կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխում են Սիրիա, իրենց հսկողության տակ գտնվող Աֆրին, Սարեկան եւ Գրե-Սպի բնակավայրեր։

Համաձայն հրապարակման, կորոնավիրուսով հիվանդներին հավաքում են եւ Թուրքիայի տարածքից տեղափոխում նշված բնակավայրերում գտնվող դաշտային հոսպիտալներ։

Նշենք, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը Թուրքիայում 1529 է, մահացածներինը՝ 37։