Հասարակություն

Շիզոֆրենիայով տառապողի հոգեվերլուծությունն` ըստ աշխարհահռչակ հոգեբանի

Շիզոֆրենիայով տառապողի հոգեվերլուծությունն` ըստ աշխարհահռչակ հոգեբանի

շադիր ուսումնասիրելով մեր երկրում տեղի ունեցող աննորմալ գործընթացները, եկել եմ մի համոզման, որ ցանկացած գործընթաց հասարակության մեջ կամ երկրում ունի մի քանի պատճառ, և այստեղ անհրաժեշտ է անմիջապես նշել, որ ՀՀ քաղաքացիների մի հատված գտնվում է մշտական բարոյահոգեբանական ահաբեկչության դասական ճնշման տակ։
Իհարկե, այս համատարած աննորմալությունը վերլուծելիս հասկանում ես, որ բացի օբյեկտիվ պատճառներից, գոյություն ունեն նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնք շատ հստակ նկարագրված են սոցիալական հոգեբանության մեջ։ 

Ես մի քանի անգամ ընդգծել եմ, որ մարդիկ, ովքեր հրճվանքով ողջունում են Հայաստանի վերածումը ինչ–որ թուրքական պրոտեկտորատի՝ «խաղաղության» քողի տակ, իրականում ադեկվատ չեն, քանի որ գտնվում են հակահայկական տեղեկատվական աղբյուրների մշտական ճնշման տակ, ինչը ի վերջո բերում է ծանր հոգեկան ցնցումների, որոնք էլ իրենց հերթին բերում են ծանր հոգեբանական խանգարումների։ Բայց որպեսզի որոշենք՝ արդյո՞ք մարդը ադեկվատ է գնահատում իրավիճակը, դիմենք կիրառական հոգեբուժությանը։

Օրինակ՝ պրոֆեսոր հոգեբան Էյգեն Բլեյրերը, որպես կիրառական հոգեբուժության ամենահեղինակավոր գիտնականներից մեկը, որը ծանր հոգեկան խանգարումների դասակարգման հիմնադիրն է և «շիզոֆրենիա» տերմինի հեղինակը, մարդկանց մոտ սուր հոգեկան խանգարումների նշանները դասակարգել է հետևյալ կերպ․
1. Ասոցիալական պոռթկումներ և հասարակական կանոնների (ավանդույթների, վարվելականոնների) մերժում։
2. Իր շրջապատում ակնհայտ սոցիալական կապերի մերժում և մանիակալ կասկածամտություն։
3. Սուտն ու խաբեությունը՝ որպես տեղեկատվության աներկբա ճշմարտության աղբյուր։ Կարևոր է ընդգծել, որ այդ կարգի մարդիկ, նախապես գիտակցելով, որ իրենց խաբում են, այնուամենայնիվ կառչում են այդ «հարմարավետ» ստից՝ իրենց համոզմունքները հիմնավորելու համար։
4. Չմոտիվացված հիստերոիդ դրսևորումներ՝ «սահմանային» իրավիճակներում, երբ առկա են ուժեղ զգացմունքային լարումներ։
5. Ամոթի բացակայություն դասական իմաստով՝ հասարակական վարքականոնների շրջանակներում։
6. Նկատվում է նաև այդ կարգի մարդկանց կողմից համառություն և նպատակասլացություն՝ իրենց դիրքորոշումը պաշտպանելու ժամանակ, երբ իրենք գիտակցելով, որ իրենց փաստարկներն  ակնհայտորեն սուտ են, տարօրինակ և երբեմն աբսուրդային,  բայց այնուամենայնիվ բերվում են որպես վերջնական ճշմարտություն՝ հիվանդների կողմից։
7. Զրոյական էմպատիա այլ մարդկանց նկատմամբ։

Եվ ինչն է կարևոր․ պրոֆեսոր Բլեյրերը հատկապես առանձնացնում է հոգեկան խանգարման առաջնային նշաններից մեկը՝ հիվանդի փորձերը կոշտ մանիպուլյացիայի ենթարկել իր շրջապատը։ Իսկ ամոթի բացակայությունը դիտվում է որպես անձի հոգեբանական կայունության քայքայման հիմնական և բազային հատկանիշ։
Հետաքրիր էր չէ՞:
Ոչինչ չի՞ հիշեցնում…

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image