Բրատիսլավայում՝ երեք ու կես ժամ

Բրատիսլավայում՝ երեք ու կես ժամ

ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ խորհրդաժողովի շրջանակներում երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ այն կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը:

Բանակցությունները տեւել են երեք ու կես ժամ, արտգործնախարարները «քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակը եւ խաղաղ հանգուցալուծման ուղիները»:

Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները եւ հերթական հանդիպումն անցկացնել նոր՝ 2020թ. տարեսկզբին: