Կապիտոլիումի գրոհից հետո տասնյակ հազարավոր հանրապետականներ հեռացել են կուսակցությունից

Կապիտոլիումի գրոհից հետո տասնյակ հազարավոր հանրապետականներ հեռացել են կուսակցությունից

ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի վրա հունվարի վեցին Թրամփի կողմնակիցների կողմից իրականացված հարձակումից հետո ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից դուրս է եկել առնվազն երեսուն հազար գրանցված կուսակցական։ Այս մասին գրում է The Hill պարբերականը։ Ըստ հրապարակման, նման աննախադեպ զարգացումները կարող են հանրապետականների համար լուրջ խնդիրներ ստեղծել։ Պարբերականը նշում է, որ սա խնդրի միայն աննշան մասն է, քանի որ բերված թվերը վերաբերում են միայն մի քանի նահանգների, որտեղ ամենօրյա ռեժիմով ներկայացվում է վիճակագրություն ընտրողների գրանցման եւ քաղաքացիների կուսակցությունների անդամակցության, դադարեցման եւ կուսակցության փոփոխման մասին։ Կուսակցություն փոխելու երեւույթը ըստ պարբերականի, հատկապես նկատելի է այսպես կոչված «տատանվող նահանգներում»։