Սոցիալական աջակցությունը սխալ բաշխելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Սոցիալական աջակցությունը սխալ բաշխելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Մեր տեղեկություններով, Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Ստեփանյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, մասնավորապես՝ բնակչությանը տրվող սոցիալական աջակցությունը համայնքապետը ճիշտ չի բաշխել։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ստեփանյանից, նա ասաց, որ նման բան չկա, եւ որ տեղյակ չէ քրեական գործից։

Քննչական կոմիտեից էլ մեզ փոխանցեցին, որ այդպիսի գործ իրենց մոտ քննվում է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Մեզ նաեւ փոխանցեցին, որ Արթուր Ստեփանյանն այս գործով դեռեւս կարգավիճակ չունի, նախաքննությունը շարունակվում է։