Առաջարկել են Գրենլանդիայի դիմաց ԱՄՆ-ից գնել Կալիֆորնիան 

Առաջարկել են Գրենլանդիայի դիմաց ԱՄՆ-ից գնել Կալիֆորնիան 

Դանիայում ստեղծված Denmarkification խումբն առաջարկել է Դանիայի Թագավորությանը գնել Կալիֆորնիա նահանգը ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու ձգտումների։ Politico-ի փոխանցմամբ, Կալիֆորնիան կարողէ արժենալ 1 տրիլիոն դոլար։ Նախաձեռնող խմբի անդամները կարծում են, որ ամերիկյան վարչակազմի հետ պետք է բանակցեն Lego կոնստրուկտորային խաղեր արտադրող ընկերության ներկայացուցիչները, քանի որ նրանք լավ են կարողանում հասկանալ հիստերիայի պոռթկումներ ունեցող երեխաներին եւ դարձել են լավ բանակցողներ։

Իսկ անհրաժեշտ գումարի ձեռք բերման համար առաջարկում են, որ յուրաքանչյուր դանիացի երկու հարյուր հազար դանիական կրոն վճարի։ Դեռ չի հրապարակվել, թե որքան գումար են կարողացել հավաքել, սակայն Կալիֆորնիան Դանիայի կազմ ներառելու ստորագրահավաքին կողմ է քվեարկել 198 հազար մարդ։ Նախաձեռնության անդամները կարծում են, որ Թրամփը դեմ չի լինի վաճառել Կալիֆորնիան, քանի որ բազմաթիվ անգամներ է ասել, որ այն ԱՄՆ ամենից ավերված նահանգն է ու առանձնապես ջերմ զգացումներ չունի այդ նահանգի հանդեպ։