Քեզ պիտի ցավակցեն, ինչու՞ ես թաքնվել․․․

Քեզ պիտի ցավակցեն, ինչու՞ ես թաքնվել․․․

Ուշագրավ դիտարկումներ կարելի է անել այս իշխանության մասին՝ Ցեղասպանության օրվա հետ կապված։ Այն, ինչ ակնհայտ է, ծեծվել, գրվել է։ Կանդրադառնամ մի փաստի, որը ոչ մի վիճակագրություն այդպիսի ճշգրտությամբ չէր տա։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, ներկայացնենք  մի սովորական մարդու տուն, որը սգի մեջ է։ Ցավակցողները գալիս են, նա չկա։ Ավելին, ինքը դռան մուտքը կողպեքով փակում ու հարազատներին ներս չի թողնում։ Նրա կարգած ոստիկանական շորերով մարդիկ ասում են, որ տանտերը մեջն է, երբ դուրս գա ու գնա՝ համեցեք։ 

Ուզենք թե չուզենք, Փաշինյանը ոչ բարով ներկայացնում է Հայաստան պետությունը, խոսում է հայ ժողովրդի անունից։ Ինքը պիտի կանգներ և ընդուներ սգակիրներին և բոլոր նրանց, ովքեր եկել էին Հայաստան աշխարհի վիշտը կիսելու։ Ովքեր եկել էին իր Տուն՝ ցավակցելու։ Այնպես, ինչպես իր չսիրած նախագահներն էին կանգնում և ընդունում գերտերությունների ղեկավարներին, աշխարհահռչակ մարդկանց, սեփական ժողովրդին՝ պետական արարողակարգով։ Ինքը եկավ ու պարզապես ներկա դրեց։ Ինքը թաքնվում ու ժամ է նշանակում, որ մարդիկ գան ցավակցելու այն ժամանակ, երբ ինքը «դեպքի վայրից թռած կլինի»։ Իրեն թաքցրած՝ տանում, բերում են։ Անգամ վախենում է զոհերի հիշատակի ծաղիկների «կրակոցներից» ու հատիկ առ հատիկ ստուգել է տալիս։ Սա անվտանգության ապահովում չէ, փախուստ է սեփական ժողովրդի հետ առերեսվելուց։  Իր գործելակերպով հաստատեց, որ ինքը Տանտեր չէ, որ ինքը պատահական մարդ է, որ այդ ցավը իրեն չի վերաբերվում։ Աշխարհն արձագանքեց այնպես, ինչպես ինքն էր սեփական երկրի ցավը զգում։ Ոչ մի ներկայություն չկար, անատամ շնորհավորանքներ։ Ու հիմա կասի՝ ես մեղավոր չեմ, աշխարհն է այդպես ընդունում։ Ինչպես մեղավոր չէր զգում իրեն, երբ հանձնում էր Արցախը, Հայաստանի տարածքները։ Ցավը դիմացինդ զգում է, երբ դու ձայն ես հանում՝ տնքում, տառապում․․․ Նիկոլ Փաշինյանի մեջ ողջ աշխարհը սեփական երկրի հանդեպ ցավ չի զգում։ Իսկ դրանից տուժում է հայ ժողովուրդը, ով ցավից գալարվում է ու անգամ գենետիկական կապ չի զգում  Նիկոլ Փաշինյանի հետ։ Վկայությունը՝ ցավի մասին աշխարհով մեկ գոռալն է և այն, որ Փաշինյանը չի այլևս չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Նա դրսից ներմուծված իր փոքրիկ խմբակով փորձում է խաբել աշխարհին ու հայ ժողովրդին։