Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոն Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն։

Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց 167 կգ, իսկ հրումում`208 կգ: Երկամարտի 375 կգ Մկրտչյամը դարձավ աշխարհի չեմպիոն:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 160 կգ, իսկ հրում 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով Հովհաննիսյանը միայն 12-րդն է: