Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում երբ կարող է փոփոխություն լինել

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում երբ կարող է փոփոխություն լինել

The New York Times պարբերականը գրում է, որ ամերիկացի դիվանագետներն իրենց ուկրաինացի գործընկերներին հասկացրել են, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում ԱՄՆ տեսակետը կարող է կտրուկ փոխվել ամերիկյան հաջորդ վարչակազմի օրոք։ Լոնդոնում եւ Փարիզում տեղի ունեցած վերջին հանդիպումների ժամանակ ուկրաինական կողմին հստակ հասկացրել են, որ թեեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է դեմ լինել այն բանին, որ Կիեւն անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն Սպիտակ տան ապագա վարչակազմը, որը կհաջորդի Թրամփի վարչակազմին՝ քառամյակի լրանալուց հետո, հնարավոր է, որ բացարձակապես այլ տեսակետ ունենա եւ թույլ տա, որպեսզի Ուկրաինան ինտեգրվի Հյուսիս-Ատլանտյան դաշինքին, նշում է պարբերականը։