Այս ի՞նչ ակնարկներ են, պարոն նախագահ

Այս ի՞նչ ակնարկներ են, պարոն նախագահ

Իմաստուն խոսքեր է ասել Վահագն Խաչատուրյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում որպես գլխավոր բանախոս հանդես գալով «Ապրուստի գինը ճգնաժամում» թեմայով պանելային քննարկմանը: 

ՀՀ նախագահն ասել է․ 

«Երբ այն բոլոր գումարները, որ ծախսվում են երկրներում հասնում են մարդկանց, ում պետք է, ապա և՛ աղքատությունն է պակասում, և՛ ռիսկերն են նվազում, և՛ ամեն ինչ ավելի կառավարելի է լինում: Իսկ եթե դա հասնում է մի խումբ մարդկանց, որոնք ուղղակի դա օգտագործում են իշխանությունը պահելու համար, դա հղի է մեծ կոնֆլիկտներով: Իհարկե կան քաղաքական դրդապատճառներ, որ շատ դեպքերում աչք է փակվում, բայց չեմ կարծում, որ նման դեպքերում սա ճիշտ լուծում է»: 

Եթե նրա ելույթի առաջին մասը՝ որտեղ նա փառաբանում է 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, լսած չլինեինք, վստահաբար կարող էինք ասել, որ այս մարդը հասարակության անունից է խոսում եւ հասարակության շահերից։ Որ նա ակնարկում է, թե՝ մի աջակցեք գործող իշխանություններին, գումարներ մի տրամադրեք, որովհետեւ այդ գումարները ծախսվելու են միայն իշխանությունը պահելու համար եւ դա հղի է մեծ կոնֆլիկտներով։ Որովհետեւ ամեն ժողովուրդ ինքն է որոշում, թե ում կարգի իշխանություն եւ եթե կա հանրային պայքար, ապա թողեք այդ պայքարն իր հունով գնա, այլ ոչ թե ձեր դեսպանների միջոցով հայտարարեք, որ պաշտպանում եք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ գումարներ էլ մի տրամադրեք, որ Փաշինյանը ծախսի իշխանության մնալու վրա։ 

Անգամ վերջին նախադասությունն է հուշում այն մասին, որ այս մարդը հասկանում է, թե ինչ է կատարվում աշխարհում․  «Իհարկե կան քաղաքական դրդապատճառներ, որ շատ դեպքերում աչք է փակվում, բայց չեմ կարծում, որ նման դեպքերում սա ճիշտ լուծում է»։ Այստեղ էլ ուզւոմ է ասել, որ անգամ եթե դուք քաղաքական դրդապատճառներ ունեք, որն այժմ Ռուսաստանին պատժելն է, նրան Հարավային Կովկասից դուրս մղելը եւ որպես գերտերություն ոչնչացնելը եւ դա անում եք Արցախի ու Հայաստանի հաշվին, Արցախի վարչապետի վախերից օգտվելով նրան խաղաղության ստորացուցիչ պայմանագիր պարտադրելով եւ Արցախն Ադրբեջանին հանձնելով, դա ճիշտ պահածք չէ, մի միջամտեք՝ թողեք ամեն ժողովուրդ ինքը որոշի իր ճակատագիրը։ Մեզ մանրադրամ մի դարձրեք ձեր գեոքաղաքական խաղերի մեջ։