Հայուհու անվամբ է կոչվում Սինգապուրի պետական խորհրդանիշ օրխիդեան

2019-ի հուլիսին, երբ դեռ պատերազմ չէր եղել, Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի հետ էր ,,ոտք գցում,,։ Սինգապուրի վարչապետի անունից կազմակերպված պետական բանկետի բաժակաճառում ասում էր, որ Հայաստանն ու Սինգապուրը զարգացման տեսանկյունից իրար շատ նման են ։ Նոր Հայաստանի սրընթաց վերելքից, կոռուպցիայի իսպառ արմատախիլ անելուց էր ճառում։ Ասում էր, սինգապուրյան տնտեսական հրաշքը, որը բնորոշում էր իր սիրած աննախադեպ բառով, շատ շուտով ներդրումների տեսքով ներթափանցելու է Հայաստան։
Հիմա ուզում եմ հիշեցնել՝ սինգապուրյան ճեմերդ հիշու՞մ ես։ Հիշու՞մ ես , որ խոստացել էիր Հայաստանը Սինգապուր դարձնել։ Հիմա Հայաստանը փոքրացրել ես այնքան, որ Սինգապուրն ավելի հայաստանոտ է, քան Հայաստանը։ Սինգապուրում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կա, հայկական փողոց կա, որի նորաբաց այգում կնոջդ հետ գնացել էիր «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Ի դեպ հիշեցնեմ, որ ժամանակին Սինգապուրի Հանրապետության նախագահ Թոնի Թանն ասել էր ի լուր աշխարհի. «Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվանակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը»:
Կնոջդ հետ, որ զմայլվում էիր Սինգապուրի «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձով, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ, անվանումն ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով ծաղիկը հայտնաբերել է Եղեգնուտում: Կնոջդ հետ, որ այցելում էիր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այսօր դուրս ես եկել հայ առաքելական եկեղեցու դեմ ու մեր եկեղեցին «քեզ լայեղ չի»։
Հայաստանում եթե մաքրես հայի բոլոր հետքերը, աշխարհով մեկ տարածված են՝ չես կարող։ Ընդամենը մի օրինակ բերեցի։
Կարծիքներ