Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից․ Իլհամ Ալիեւ

Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է դուրս գա օրակարգից։

Տեղացի եւ արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է․ «Ես բազմիցս եմ այս հարցի մասին խոսել։ Չեմ ուզում կրկնվել։ Խորհուրդ կտամ Հայաստանին եւ հայ ժողովրդին քիչ խոսել այդ հարցի մասին եւ դատարկ հույսերի չփայփայել։ Այդ հարցը պետք է դուրս գա օրակարգից։ Այդ հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատմանը»։