Դոնալդ Թրամփը մխիթարվում է գոլֆ խաղալով

Դոնալդ Թրամփը մխիթարվում է գոլֆ խաղալով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իր պաշտոնավարման քառամյակն ավարտելուց հետո տեղափոխվել է Ֆլորիդա՝ Մար-ա-Լագոյի նստավայր, որտեղ մխիթարվում է գոլֆ խաղալով։ Այս մասին հայտնում է The Washington Examiner պարբերականը։ Նախկին նախագահին տեսել են Վեսթ-Պալմ-Բիչ գոլֆի ակումբում՝ հունվարի քսանմեկին։ Թրամփի թիմից որեւէ մեկը չի մեկնաբանել այս լուրը։ Նշենք, որ Մար-ա-Լագոյում Թրամփին ողջունել են տեղի կողմնակիցները «Բարի գալուստ տուն» բացականչություններով։ Նախագահության ընթացքում Թրամփը գոլֆ խաղացել է 261 անգամ, այսինքն մոտ ամեն հինգ օրը մեկ։ Հրապարակման մեջ նշվում է, որ պետք է հուսալ, որ Թրամփը կմխիթարվի գոլֆ խաղալով։