ՀԿԵ-ն ավարտում է 2023 թվականին նախատեսված երկաթուղային ուղու թարմացման ծրագիրը

ՀԿԵ-ն ավարտում է 2023 թվականին նախատեսված երկաթուղային ուղու թարմացման ծրագիրը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ավարտվում է 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ Ընթացիկ տարում միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի եւ Լոռու մարզերի, ինչպես նաեւ Երեւանի 14,3 կմ ճանապարհահատվածները:

Ընդհանուր առմամբ, ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 մլն դրամ։ Ծրագրի շրջանակներում փոխարինվել է 18 725 կոճ, որից 15 հազարը՝ երկաթբետոնե, մինչեւ 4 հազարը՝ փայտյա։ 
Արմավիր կայարանում փոխվել է հարթակ ժամանող ուղու բարձրությունը ՝ մարդատար վագոններ նստելիս եւ իջնելիս ուղեւորների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:

Այս առիթով ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է. «Ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվել է ենթակառուցվածքի աջակցմանը եւ զարգացմանը, ինչն ուղղակիորեն կապված է երթեւեկության անվտանգության եւ երկաթուղու անխափան աշխատանքի հետ։ 2023 թվականը մեր ընկերության համար լարված աշխատանքի տարի էր։ Ընդ որում, ներդրումային միջոցների հասցեական եւ արդյունավետ ծախսումը ՀԿԵ-ի առաջնահերթություններից է»։