Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալֆառենեսանս» ՍՊԸ-ին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալֆառենեսանս» ՍՊԸ-ին

Կառավարությունը որոշեց բավարարել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը։ 

«ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ներքնակների արտադրության համար (Արարատի մարզ)։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և շուրջ 40 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների և արտադրական տարածքի ձեռքբերման համար: 
Ներկայումս առկա է 16 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 592 մլն դրամ: 
Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 47 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։