Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին խուսափել Իրանի հասցեին բացասական մեկնաբանություններ հնչեցնելուց

Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին խուսափել Իրանի հասցեին բացասական մեկնաբանություններ հնչեցնելուց

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը թույլատրել դիվանագիտական խողովակներով իրականացվելիք բանակցությունները պաշտոնյաների միջեւ եւ խուսափել Թեհրանի հասցեին բացասական մեկնաբանություններ հնչեցնելուց։ Այս մասին հայտարարել է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Նա նաեւ ասել է, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բնական են, սակայն Բաքվում պետք է զգուշավոր լինեն՝ երրորդ երկրների լարած թակարդում չհայտնվելու համար։