Գյումրի՝ «ձիով քայլերը» շարունակվում են

Հրաժարվելով Գյումրու ավագանիում իր մանդատից՝ Մարտուն Գրիգորյանը հետաքրքիր իրավիճակի մեջ դրեց ՔՊ-ականներին: Վերջիններս, կարծես, այնքան էլ տխուր չեն Մարտուն Գրիգորյանի այդ որոշումից: Այո, քննադատում են, չարախոսում, թե Մարտուն Գրիգորյանը նախընտրեց պատգամավորի աթոռը, բայց և զգացվում է, որ ՔՊ-ում հույսեր են արթնացել «իրենց» Սարիկի» մասով: ՔՊ-ի հուզմունքը ես հասկանում եմ՝ մի բան է Մարտուն Գրիգորյանով ֆրակցիան, մեկ այլ բան՝ այդ ֆրակցիան առանց Մարտուն Գրիգորյանի: Օր էլ չմնաց քաղաքապետի ընտրությանը, բայց դեռ կարելի է ստուգել՝ արդյո՞ք Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ ավագանի դարձածների մեջ չկան «թույլ օղակներ»՝ մարդիկ, որ կարող են կամ բացակայել ավագանու առաջին նիստից կամ էլ այնքան «խելք» դրսևորեն, որ ափաշկարա դեմ քվեարկեն Վարդան Ղուկասյանի թեկնածությանը: Իհարկե, Մարտուն Գրիգորյանի վերջին հայտարարությունը, որ ինքն է որոշում ամեն ինչ, գրեթե զրոյացնում է ՔՊ-ականների այս նկրտումները, բայց դե Երևանի ընտրություններից մենք գիտենք, թե քաղաքականության մեջ ինչ է իրենից ներկայացնում «կարգապահություն» ասվածը: Եվ ուրեմն՝ սպասենք Գյումրու ավագանու առաջին նիստին:
Այն էլ ասենք, որ այս պահին ամենածանր վիճակում Վարդան Ղուկասյանն է: Նա Մարտուն Գրիգորյանի հնարավորությունները չունի և չի կարող իր նախկին պաշտոնը գերադասել Գյումրու քաղաքապետի պաշտոնից: Վարդան Ղուկասյանի ընտրությունն այլ բաների միջև է՝ Գյումրու քաղաքապետի աթոռը կամ անազատությունը: Ահա թե ինչու Վարդան Ղուկասյանը չհամաձայնեց զիջել փոխքաղաքապետի աթոռը: Մարդ ես, ու դատախազն եկավ քո հետևից… Նա ամեն ինչ հաշվարկել է:
Կարծիքներ