ԲԴԽ֊ն մերժեց պատասխանատվության ենթարկել դատարանի նախագահին

ԲԴԽ֊ն մերժեց պատասխանատվության ենթարկել դատարանի նախագահին

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը փետրվարի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հաղորդում էր ներկայացրել, որը փետրվարի 18-ին վերահասցեագրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին, ինչն էլ նույն մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել։ 

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց այս վարույթով որոշումն, ըստ որի՝ պատասխանատվության չենթարկեց դատարանի նախագահին։

Նշենք, որ  դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը նշել էր, որ դատարանի նախագահ Արման Կուրեխյանը 2020 թվականի փետրվարի 1-ին՝ իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահին անհարիր վարքագիծ։ Մասնավորապես, դատարանի նախագահը դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունը․ «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան, ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»։

Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն մերժել էր Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանին պատասխանատվությա ենարկելու դիմումը։ Այս դեպքերից առաջ էլ եւս մի քանի դատավորի չէր ենթարկել պատասխանատվության։