Հաջորդն առաջին դեմք կարող է լինել. Սարո Սարոյան

Հաջորդն առաջին դեմք կարող է լինել. Սարո Սարոյան

Վերլուծաբան Սարո Սարոյանը գրել է․

« Որքան էլ ցավալի է արձանագրումը, բայց պետք է նշեմ, որ պետական կառավարման համակարգն այսօր պատրաստ չէ քաղաքական սպանությունների բերած մարտահրավերին։ Անգամ չկա այն ընկալումը, որ այս սպանությանը միանշանակ պետք է հետեւեն ԱԱԾ ղեկավար կազմի պաշտոնանկությունները, ներքին քննությունը ԱԱԾ բոլոր ստորաբաժանումներում եւ այլն։ Երեկ լսում էի կառավարող ուժի մի պատգամավորի ու կարող եմ ասել, որ նման պրիմիտիվ մտածողությունը չարիք է պետության համար։ Տգիտությունն իր հերթին քանդում է ամեն դրական բան, որ այս ընթացքում ստեղծվել էր առանձին անհատների ջանքերի շնորհիվ։ Հայտարարել, որ պատկան մարմինները զբաղվում են դեպքի հանգամանքները պարզելով, դա շատ քիչ է ու դա դեռեւս պետական կառավարում չէ։ Հարգելի՛ պարոնայք ու տիկնայք, ԱԱԾ-ն նրա համար չէ, որ դեպքերի հետեւից գնա, կամ ինչ-որ կոռուպցիոներների բացահայտի։ ԱԱԾ-ն նրա համար է, որ ազգային անվտանգությանը վերաբերող վտանգավոր մտադրությունները, ծրագրերը նախականխի, պետությանն ու հանրությանը վտանգ ներկայացնող արտաքին ու ներքին սուբյեկտների քայքայիչ գործունեությունը վեր հանի ու խափանի։ Այսօր կա բոլորիս հայտնի հրեշավոր դեպքը ու առնվազն եթե չլինեն մի քանի տասնյակ պաշտոնանկություններ, մի քանի հարյուր պաշտոնի իջեցումներ ու նկատողություններ, ուրեմն պետության մեջ կառավարման համակարգը գետնին է հավասարեցված։ Ազգային անվտանգությունը պետության ողնաշարն է։ Արդեն երկու տարի փորձում եմ շատ քաղաքական դեմքերի նման տարրական բաները փոխանցել, դիմացս հայկական տգիտությունն է երեւակվում։ Եթե չկա գիտակցումը, որ ԱԱԾ տնօրենի սպանությունը պետության երկրորդ դեմքի սպանությունն է, ուրեմն այդպիսի պետությունը միայն ֆորմալ առումով է պետություն։ Էլ ինչ է պետք, որ թմբիրից շատերը դուրս գան։ Հեղափոխությունը կայֆ էր, ստացաք, դե լրջացեք։ Հաջորդն առաջին դեմք կարող է լինել (ներկա կամ նախկին՝ կարեւոր չէ)։ Նման երկրաշարժից հետո ձեր երեխայական թոթովանքները չեն անցնելու, դուք եք պատժվելու։ Այսօր պատժեք թերացողներին, որ վաղը կարողանաք փողոց դուրս գալ ու որպես չափահաս քաղաքացի հանդես գալ»։