Կոուտինյոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Կոուտինյոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Ինչպես փոխնացում է Մյունխենի «Բավարիայի» մամուլի ծառայությունը, կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Կոուտինյոն վարձավճարով հանդես է գալու գերմանական ակումբի կազմում։

Հաղորդվում է, որ արդեն հաջորդ տարի ֆուտբոլիստի ամբողջական տրանֆերը գնելու իրավունք է ձեռք բերվելու։

«Ֆուտբոլիստը կիրակի կամ երկուշաբթի կժամանի Մյունխեն՝ բուժզննում անցնելու», – նշել է «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ Հայնց-Ռումենիգեն։